Գրազ (պատմվածք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրազ (այլ կիրառումներ)
Գրազ ռուս.՝ Пари | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | դեկտեմբերի 30 1888 (հունվարի 11 1889) |
Հրատարակվել է | հունվարի 1 (13), 1889 |
Գրազ (Հեքիաթ) (ռուս.՝ Пари ), Անտոն Չեխովի պատմվածքը արտասովոր գրազի մասին, որը կնքել էին հարուստ բանկիրը և երիտասարդ իրավաբանը։ Առաջին անգամ հրապարակվել է 1889 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1888 թվականի դեկտեմբերի 17-ին Չեխովը Սերգեյ Խուդենկովից պատմվածքի պատվեր է ստանում Պետերբուրգյան թերթի համար, որը նա սկսում է արագ գրել, իսկ այդ մասին նամակով տեղեկացնում է Ալեքսեյ Սուվորինին[1]։ 1888 թվականի դեկտեմբերի 22-ին գրվեց Կոշկակարը և Չար ուժը պատմվածքը, իսկ 1888 թվականի դեկտեմբերի 25-ին այն հրատարակվեց Պետերբուրգյան թերթում (№ 355, էջ 2)[1]։
Ալեքսեյ Սուվորինը իմանալով, որ Չեխովի պատմվածքը «Նոր ժամանակ» թերթի համար չի գրվում խիստ նեղացավ։ Արդյունքում Չեխովը նրան խոստացավ նոր տարում՝ 1889 թվականին, գրել հեքիաթ «Նոր ժամանակ» թերթի համար[1][2]։ 1888 թվականի դեկտեմբերի 23-ին Չեխովը տեղեկացրեց Սուվորինին, որ երեկ երեկոյան նա սկսել է գրել այդ հեքիաթը, իսկ 1888 թվականի դեկտեմբերի 30-ին Չեխովը արդեն պատրաստ պատմվածքը ուղարկում է Սուվորինին։ 1889 թվականի հունվարի 1-ին երեք մասից բաղկացած պատմվածքը «Հեքիաթ» վերնագրով տպագրվեց «Նոր ժամանակ» թերթում (№ 4613, էջ 1-2)[2][3]։
1901 թվականին, պատրաստելով պատմվածքը հրատարակության համար Մարքս Ադոլֆ Ֆյոդրովիչի խմբագրությունում, Չեխովը պատմվածքի անունը փոխեց «Գրազ», ինչպես նաև առաջին երկու գլուխներում կատարել է կրճատումներ[4]։ Օրինակ, նա փոխել է մի շարք գրողների անուններ։ Սակայն առավել էական փոփոխությունը եղել է ամբողջ երրորդ գլխի հեռացումը, որը ամբողջությամբ փոխեց պատմվածքի իմաստը[4]։
«Երբ ես կարդում էի պատմվածքը, ինձ այդ դուր չէր գալիս այդ վերջաբանը, թվում էր շատ սառը և դաժան»[5]։
Անտոն Չեխովի կենդանության ժամանակ պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, լեհերեն և սերբոխորվաթերեն լեզուներով[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաս I
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկիրը հիշում է մի դեպք, որը տեղի է ունեցել տասնհինգ տարի առաջ, 1870 թվականի նոյեմբերի 14-ին։ Այդ ժամանակ երեկույթի հյուրերը վիճաբանություն սկսեցին, արդյոք մահապատիժն է լավ , թե՞ ցմահ բանտարկությունը։ Հյուրերի թվում կար մի իրավաբան, մոտ քսահինգ տարեկան երիտասարդ։ Երբ նրա կարծիքը հարցրին, նա պատասխանեց, որ ինչպես մահապատիժը, այնպես էլ ցմահ բանտարկությունը հավասարապես բարոյազուրկ են, բայց եթե նրան առաջարկեյին ընտրել մահապատիժը կամ ցմահ բանտարկությունը, ապա, իհարկե, նա կընտրեր երկրորդը։ Ապրելը՝ ինչպես էլ լինի, լավ է, քան չապրելը։
Բանկիրը համբերությունից դուրս եկավ և դիմելով իրավաբանին ասաց.
– Գրազ եմ գալիս երկու միլիոնով , որ դու անգամ հինգ տարի բանտում չես կարող նստել։ Իսկ իրավաբանը ասաց, որ նա կնստի ոչ թե հինգ՝ այլ տասնհինգ տարի։
Որոշվեց, որ իրավաբանն ամենախիստ հսկողության տակ իր բանտարկությունը կրելու է բանկիրի պարտեզում կառուցված առանձնատներից մեկում։ Պայմանավորվեցին, որ տասնհինգ տարի նա զրկվելու է առանձնատան շեմից ոտքը դուրս դնելուց, մարդկանց տեսնելուց, նամակներ ստանալուց։
Նրան թույլատրվում էր ունենալ երաժշտական գործիք, գիրք կարդալ, գրել նամակ, գինի խմել և ծխել։
Մաս II
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցավ տասնհինգ տարի և արդեն մոտենում էր իրավաբանի դուրս գալու ժամանակը։ Բանկիրը մտածում էր այդ ամենի մասին, հիշում էր, որ պայմանի համաձայն նա պարտավոր է երկու միլիոն տալ նրան, որից հետո վերջնականապես սնանկանալու է։
Այդ իսկ պատճառով, հուսահատությունից դրդված նա որոշում է սպանել իրավաբանին։ Գիշերը, երբ բոլորը արդեն քնած էին, նա պահարանից հանում է բանալին և լուռ դուրս է գալիս տանից։ Պարտեզում մութ էր և ցուրտ, անձրև էր գալիս։ Բանկիրը ոչինչ չէր տեսնում, մոտենալով առանձնատանը նա երկու անգամ ձայն է տալիս պահակին և համոզվելով, որ նա քնած է ներս մտավ։
Փոքրիկ պատուհանից ներս մտնելով, նա տեսավ, որ կալանավորը նստած էր և երևում էր միայն նրա թիկունքը, գլխի մազերը և ձեռքը։ Անցավ հինգ րոպե, բայց կալանավորը ոչ մի անգամ չշարժվեց։ Նա քնած էր, իսկ նրա առջև սեղանի վրա ընկած էր մի թուղթ, որի վրա ինչ-որ բան էր գրված։ Մինչև նրան խեղդելը նա որոշում է նախ կարդալ գրությունը, որտեղ գրված էր հետևյալը։
Կարդալով այս ամենը բանկիրը թերթը դրեց սեղանի վրա և դուրս եկավ։ Տուն մտնելով, նա պառկեց անկողնում, սակայն երկար ժամանակ չէր կարողանում արցունքները և հուզմունքը զսպել։
Հաջորդ օրն առավոտյան պահակները եկան և տեղեկացրին, որ բանտարկյալը դուրս է եկել և անհետացել է։ Իսկ այդ թերթիկը բանկիրը վերցրեց և պահեց իր պահարանում։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արևից զրկվածը» (1912, ռեժիսոր Վ. Կրիվցով)։ Ֆիլմը նկարահանվել է Ժոզեֆ Ռենոյի «Տարօրինակ գրազը» պատմվածքի հիման վրա, որը իր հերթին հիմնված Է Անտոն Չեխովի պատմվածքի վրա[6].
- «Գրազը» (2004, ռեժիսոր Ա. Բոյարսկիխ)։
- «Գրազը» (2008, ռեժիսոր Նատալյա Պետրովա).
- «Գրազը» (2011, ռեժիսոր Կարո Սարգսյան)։
- «Գրազը» (2014, ռեժիսոր Իվան Պերեկատով)։
- «Գրազը» (2015, ռեժիսոր Յուլյա Կապլուն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Соколова М.А. Примечания к рассказу «Сапожник и нечистая сила» Արխիվացված 2017-05-15 Wayback Machine. // Чехов А.П. Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения. Т. 7. — М.: Наука, 1977. С. 665.
- ↑ 2,0 2,1 2,2 Соколова М. А. Примечания к рассказу «Пари». // Чехов А. П. Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения. Т. 7. — М.: Наука, 1977. С. 666.
- ↑ Ан. Чеховъ «Сказка». (Первое издание рассказа) // Газета «Новое время», № 4613 от 1-го (13-го) января 1889 года. С. 1-2.
- ↑ 4,0 4,1 Сравнения текста рассказа в издании Маркса и в газете «Новое время». // Чехов А. П. Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения. Т. 7. — М.: Наука, 1977. С. 561—566.
- ↑ Прохоров Г. История одного рассказа. Неопубликованное письмо А. П. Чехова. — «Литературная газета», № 88 от 14 июля 1934.
- ↑ Сысоев Н. Случай с рассказом(չաշխատող հղում). // «Огонёк», № 28, 1954. С. 32.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ан. Чеховъ «Сказка». (Первое издание рассказа) // Газета «Новое время», № 4613 от 1-го (13-го) января 1889 года. С. 1-2.
- Текст рассказа «Пари» (в редакции издания Маркса)
- Текст удалённой третьей главы рассказа (с. 564)
- Перевод на английский язык (проект «Гутенберг»)